Գրականություն


                                                    Հովաննես Թումանյան 
                                                            ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից


Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
Մեղրը չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.


Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով


Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,


Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում...

Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ


Հաֆ է անում,
Վեր է կենամ,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում


Ու շըպըրտում։

— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը


Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։

— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս...
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,


Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես...
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը


Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

— Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությո՜ւն...
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.


— Հա՜յ, օգնությո՜ւն... ըսպանեցի՜ն...
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,—


Էլ հերն ու մեր.
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղեք,
Զոքանչ, աներ,


Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.


— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես...

Մին ասում են՝ տասը զարկում,


Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.


— Հե՜յ, օգնեցե՜ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն...

Ինչպես շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,


Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.


Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —


Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։


Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին...
Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք...
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ...



Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,


Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին
Գետնին հավասար։

Դու մի՛ ասիլ, մեկը մեկից


Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,


Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
Ամեն շարքին


Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,


Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,


Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։



Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,


Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,


Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա


Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,


Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ...
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,


Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ...


Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։


Մայիսի 7-12
Գործնական քերականություն
Մայրենի լեզու, 7-8-րդ դասարան, էջ 151, 379, 380
Մայիսի 14-19
Գործնական քերականություն
Մայրենի լեզու, 7-8-րդ դասարան, էջ 153, 382,383, 384
382


384
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը։
Սրա վրա կլինի հիմքը։
Մի լուրջ հակաճառություն ունեմ։
Չափազանցնում եք վտանգը։
Խասքը նրա մասին է։
Ի՞նչ է հրաբուխը։
Ի՞նչ են մթնոլորտային ճակատերը։
Հաճելի տեսք չունի։
Հեռախոսը շքեղություն չէ։
Դու անպայման մեծ հաջողության կհասնես։
-Խնդիրն ինչ է,- հարցրեց ոստիկանը։

Ուսումնական ապրիլ


Ապրիլի 3-7
Ապրիլի 9-14
Գրականություն
Կարդալ Խ.Աբովյանի «Զանգվի» հատվածները
Հատված 1-ինԶանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի: Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փնչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով…
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:
Հատված 2-րդՀրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:
Ցնծա՛, զվարճացի՛ր, բերկրեա՛ց, փարթամացի՛ր, հրճվեա՛ց, զվարթացի՛ր, գեղեցի՛կդ իմ Հրազդան:
Թո՛ղ ծոց քո ցնծալից, թո՛ղ դաշտ քո զվարճալից ուռճասցի՛ն, ծաղկեսցի՛ն. ընձյուղեսցե՛ն, բողբոջեսցե՛ն պտուղս հազարավորս, սերմանիս բյուրավորս՝ ի կերակուր իմ սերնդոց, ի ցնծություն իմ զավակաց, ի վայելչություն իմ ազանց դյուցազանց:
Հրազդա՛ն, գեղեցի՛կդ իմ Հրազդան:
Հատված 3-րդԶանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի:
Ո՞վ քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, քաղցրամոք ժպիտիվ ողջույն տվեց, քո համն առավ, քո ջուրը խմեց, քո ծաղիկներիցը խնդալով, ցնծալով հոտ քաշեց, քո հով, զովարար ղրաղին էկավ, բազմեց, քո սուրբ, անարատ գիրկը համբուրեց, էդ անդրդվելի քարափներիդ սուր նայելով, էդ անահ, քաջ սրտիդ, էդ փրփրուն, ամեհի, սարսափելի ալյացդ երկա՜ր հիացյալ, ապշյալ մնալով՝ խրոխտ ձայնիվ, հզոր շրթամբք, քերովբեական լեզվով գոչյաց.
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛:
ՎերլուծությունԱյս ստեղծագործությունը գովում էր Զանգին՝ Հրազդան գետը։ Առաջին մասում հեղինակը ասում է, որ մի ոտքը Սեվանի հանդարտ ծովում է իսկ մյուսը Արաքսում, որ քանդելով, սար ու ձոր թափառելով գնում է, որ մազերը ցցած են, թափրտված։ Այս հանվածից կարելի է ենթադրել, որ գետը սկսում է Սևանից և լցվում Արաքս, ճանապարհին անցնում սարերով, ձորերող, քանդում ամեն ինչ և իր համար ճանապար հարդում։ Երկրորդ մասում հեղինակը դիմու գետին ու ցանկանում, որ գետը ցնծա, բերկրանա, փարթամանա, որ իրենով ջրվող դաշտերը բերքառատ լինեն և պտուղ տան, որը կլինի հաջորդ սերունդների կերակուրը։ Երորդ մասում հեղինակը գետին հարցնում է, թե ով ուրախ վայնող, քաղցրամոք ժպիտով ուղջույն տվեց, թե ով գետի համն առավ, ջուրը խմեց, ծաղիկներից հոտ քաշեց, ապշած մնալով՝ խրոխտ ձայնով գոչեց «Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛»։ Այս հանվածում հեղինակը նկատի ուներ ինքն իրեն։
Քերականություն
Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում. ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը .
Հեռու գարունքին ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը.
Հանավանքից մի շինական,   պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա:
Տատի այդ տարօրինակ պատմությունը, վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Ամռան շոգին, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։
Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:
Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Քարանձավների միջով անցնելիս շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Գյուղ չհասած բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Ձիերը խլշեցին ականջները՝ անգղերի կռնչոցից վախենալով, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:Նա եկել էր Երևան՝ դիմավորելու օտարությունից վերադարձող ընկերոջը:
Ապրիլի 16-21
Քերականություն
10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ ընկերներով, հպարտանալ հողով, հպարտանալ քրոջով, հպարտանալ ջրով։
Կարոտել հողը, կարոտել ծնողներին, կարոտել ջուրը, կարոտել ընկերներին, կարոտել քրոջը, կարոտել հայրենիքը, կարոտել արևը։
Սիրել հողը, սիրել ծնողներին, սիրել ջուրը, սիրել ընկերներին, սիրել հողին, սիրել ջրոջը, սիրել հայրենիքը, սիրել արևը։
Մտաբերել, հողը, մտաբերել ծնողներին, մտաբերել ջուրը, մտաբերել ընկերներին, մտաբերել քրոջը, մտաբերել հայրենիքը, մտաբերել արևը։
Ապրիլի 23-30
Քերականություն

13.Երես  բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Երեխայի երեսը շոկոլադոտվել էր։
Հարաստանի երեսը մոտ քառասուն հազար քառակուսի մետր է։
Վերմակի երեսը ճմռթվել էր։
Ճաշի երեսին երևում էր կանաչին։
Նա երեսով բարի է, իսկ հոգով՝ օձ։
14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:
  1. Գիտնականը փորձում էր հասկանալ:
    Ծեր գիտնականը դժվարությամբ փորձում էր իմաստը հասկանալ:
  2. Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
    Փոքր ավտոբուսը բավականին լիքն էր գեր ուղևորներով:
  3. Քարանձավի մուտքը փակ էր:
    Մեծ քարանձավի փոքր մուտքը  փակ էր:

Комментариев нет:

Отправить комментарий

Հայոց լ.

Թագավորի նոր հագուստը  (Փոխադրություն) Կար մի թագավոր, որը շատ էր զգեստեր սիրում և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում մի անգամ թագավ...