четверг, 8 февраля 2018 г.

Հայոց լեզու փոխադրություն

09․02․2018




Ով չէր մեծարում սիրո աստվածուհի Աֆրոդիտեին,ով մերժում էր նրա շնորհը արժանանում էր դաժան պատժին:Այդպես պատժվեց գեղեցիկ,բայց սառը Նարգիզը,ով չէր սիրում ոչոքի բացի իրենից և իր կարծիքով միայն նա էր արժանի սիրո:Մի անգամ Նարգիզը որս անելուց մոլորվում էր սաղարթախիտ անտառում:Այնտեղ նրան տեսնում է հավերժահարս էքոն: Նա մշտապես պետք է լուռ մնալ,իսկ հարցերին պատասխանում էր՝ միայն կրկնելով ասածի վերջին բառերը: Նարգիզը նայում էր չորս կողմը և բարձր գոռում էր.
-Հե՜յ.ով կա Այստե՜ղ:
-Այստե՜ղ,պատասխանում էր Էքոն:
-Այստե՜ղ արի՜,-գոչում էր Նարգիզը:
-Արի՜,-լսվում էր հավերժահարսի պատասխանը:
Զարմացած Նարգիզը բղավում է.
-Այստե՜ղ արի,ինձ մոտ:
Եվ հրճվանքով էքոն արձագանքում է.
-Ինձ մո՜տ:
Ուրախացած հավերժահարսը ձեռքերը պարզած վազում է Նարգիզի մոտ,բայց Նարգիզը զայրացած հետ է մղում նրան և գոչում է.
-Հետ տար ձեռքերտ,ավելի լավ է մեռնեմ քան հավերժ քո հետ լինեմ:
Հուզված հավերժահարսը թաքնվում է անտառում:Աֆրոդիտեն զայրանում է և որոշում պատժել Նարգիզին:Նարգիզը մոտենում է մի վտակի մոտ ՝ կամենալով հագեցնել ծարավը:Ձեռքերը հենելով մի քարին՝ կռանում է վտակի վրա և նրա մեջ արտացոլվում է իր գեղեցկությամբ,հենց այստեղ էլ վրա է հասնում Աֆրոդիտեի պատիժը:Ապշած նարգիզը նայում է իր արտացոլմանը և հմայլվում:Հանկարծ Նարգիզին մի միտք է գալիս.
-Օ՜ Վա՜յ ինձ,մի թե՞  ես ինքս ինձ եմ սիրահարվել:Չե՞ որ դու հենց ես եմ:Նարգիզի ուժերը իրեն սկսում են լքել և նա սկսկում է գունատվել:Նարգիզը զգում է մահվան շունչը,բայց չի կարողանում հեռու գնալ իր պատկերից:Նա հալվում է ծաղիկի նման և վերտին անգամ նաելով ինքն իրեն մրմնջում է.
-Մնա՜ս բարով
Այսպես մեռնում է Նարգիզը:Այնտեղ որ խոտի վրա նա մեռավ աճել էր մի ծաղիկ,մարդիկ այդ ծաղիկին անվանել էին Նարգիզ:

Комментариев нет:

Отправить комментарий

Հայոց լ.

Թագավորի նոր հագուստը  (Փոխադրություն) Կար մի թագավոր, որը շատ էր զգեստեր սիրում և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում մի անգամ թագավ...